Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի պահպանման համար 2025 թվականին պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 24 մլրդ 365 մլն դրամ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Սա, ըստ նրա, 632 մլն դրամով պակաս է 2024 թվականի միջոցներից:
«Ընթացիկ ծախսերի համար նախատեսվում է հատկացնել 20 մլրդ դրամ, ինչը 4 տոկոսով պակաս է ընթացիկ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ կապիտալ ծախսերի համար նախատեսվում է հատկացնել 4 մլրդ 180 մլն դրամ, ինչը 6 տոկոսով ավելի է 2024 թվականի համեմատ»,- ասաց Հովհաննիսյանը։
Նախագահի աշխատակազմի պահպանման համար նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 658 մլն դրամ, ինչը 6,4%-ով պակաս է 2024թ. Ընթացիկ ծախսերը կկազմեն 1 մլրդ 617 մլն դրամ։ Սա 4,1%-ով պակաս է, քան 2024թ. Կապիտալ ծախսերը կազմում են 41 մլն դրամ, ինչը 51%-ով պակաս է ընթացիկ տարվա ցուցանիշից։
Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման համար նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ 72 միլիոն դրամ, ինչը 2.6 տոկոսով պակաս է 2024 թվականի մակարդակից։ «Ընթացիկ ծախսերը կկազմեն 6 մլրդ 815 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 257 մլն դրամ»,- մանրամասնեց ֆինանսների նախարարը։