Այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցչիների հավաք Հայաստանում:
Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղության խաչմերուկ»-ը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մենք մեր կողմից «Խաղաղության խաչմերուկ»-ի նախագծի գաղափարի առաջխաղացմանն ենք աջակցում: Եվ ինչպես արդեն նշեցի, մենք ունեցել ենք համաժողովներ: Այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցչիների հավաք Հայաստանում:
Ուզում եմ տեղեկացնել, որ թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու:
Առաջիկայում մենք ունենալու ենք իրանցի մեր գործընկերների այց Հայաստան, 4-օրյա փորձագիտական այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկվելու:
Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը կներկայացվի»,-ասել է նա: