Ծրագրի ընթացակարգերի, հայտադիմումների, փաստաթղթերի և այլ հարցերի համար բոլոր թեկնածուները կարող են դիմել Հայաստանում ՃՄՀԳ խորհրդատու Ռուզան Խոջիկյանին (jica.arm.r@gmail.com, հասցե՝ 25/14-4 Նալբանդյան փողոց, Երևան, հեռախոսահամար՝ +374 10 568805, +374 77 710760)։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ) հայտարարում է «Ճապոնիայի 2025-2026 թթ․ ֆիսկալ տարի․ կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» (SDGs Global Leader JFY 2025-2026) խորագրով ծրագրի շրջանակում Ճապոնիայի համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու նպատակով կրթաթոշակների տրամադրման հնարավորության մասին:
Մագիստրատուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 35 տարեկան (2025 թ․ ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն բակալավրի կամ մագիստրոսի աստիճան։ Ասպիրանտուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 40 տարեկան (2025 թ․ ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն մագիստրոսի աստիճան։
Թեկնածուները ընտրվելու են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության /ՃՄՀԳ-ի/ կողմից, այնուհետև վերջիններս հանձնելու են ընդունելության քննություններ՝ ըստ համալսարանների պահանջների (տրամադրված ցուցակից թեկնածուները կարող են ընտրել 3 համալսարան)։ Ծրագրի հետ կապված ծախսերի մեծ մասը հոգալու է ՃՄՀԳ-ը: