Խաղաղության պայմանագրի շրջանակներում լուրջ առաջընթաց կա. Արայիկ Հարությունյան

«Երբ նոր խմբագրումներ լինեն, տարբերակներ կլինեն, փոխանակություն կլինի, և եթե անհրաժեշտություն լինի նոր հանդիպման, դրանք կլինեն»։

Խաղաղության պայմանագրի շրջանակներում լուրջ առաջընթաց կա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ, երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում»,- ասաց Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե չհամաձայնեցված կետերի շուրջ ով է զիջումների գնալու:

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ խաղաղության պայմանագրին՝ նշելով,  որ այս պահին տարբերակները խմբագրված գտնվում են կողմերի մոտ:

«Երբ նոր խմբագրումներ լինեն, տարբերակներ կլինեն, փոխանակություն կլինի, և եթե անհրաժեշտություն լինի նոր հանդիպման, դրանք կլինեն»,- ասաց Հարությունյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print