TikTok-ի համահիմնադիրը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը

TikTok-ի սեփականատեր ByteDance ընկերության համահիմնադիր 41-ամյա Չժան Իմինը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը։

Նա գլխավորում է երկրի ամենահարուստ մադկանց՝ Hurun China Rich List-ի այս տարվա ցուցակը՝ առաջ անցնելով շշալցված ջրի բիզնեսով զբաղվող Չժոնգ Շանշանից:

Իմինի կարողությունը գնահատվում է 49,3 միլիարդ։ Նա այս տիտղոսին է արժանանում այն բանից հետո, երբ անցած տարի ByteDance-ի եկամուտն աճեց 30%-ով՝ հասնելով 110 միլիարդ դոլարի:

Հիմնադրումից ի վեր TikTok-ն աճել է և այսօր ունի մինչև 200 միլիոն օգտատեր միայն ԱՄՆ-ում։ Երիտասարդ լսարան ունեցող հարթակի աշխատանքի հետ կապված, սակայն, մտահոգություններ կան, որոնք վերաբերում են ինչպես ԱՄՆ ազգային անվտանգությանը, այնպես էլ երեխաների պաշտպանությանը:

ԱՄՆ օրենսդիրներն ապրիլին ընդունել են օրենք, որը կարող է TikTok-ն արգելել ողջ երկրում, եթե ByteDance-ը չհրաժարվի ԱՄՆ-ում իր գործունեությունից։ ԱՄՆ օրենսդիրները տարիներ շարունակ մտահոգություն են հայտնել, որ Չինաստանի կառավարությունը կարող է հասանելիություն ունենալ TikTok-ի օգտատերերի տվյալներին, ինչը TikTok-ը հերքել է:

Արևմտյան երկրները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան, սահմանափակում են TikTok-ի օգտագործումը պետական ​​սարքերում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print