Ադրբեջանական BakuTV հեռուստաալիքը հերթական հակաիրանական սադրանքն է իրականացրել, տեղեկացնում է Инфотека24 տելեգրամյան ալիքը։ Եղանակի տեսության ժամանակ հեռուստահաղորդավարը եթերում հայտարարել է. «Չնայած մասամբ ամպամած եղանակին, կարծում ենք, որ Թավրիզում արևոտ եղանակ է լինելու։ Առողջ եղեք, հարգելի հարավային ադրբեջանցիներ»։
Միևնույն ժամանակ հաղորդավարուհին գլխից ցուցադրաբար հանել է շարֆը, ինչը վերջերս դարձել էր Իրանում զանգվածային ցույցերի պատճառ։