Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը 2025թ․-ի հունվարի 1-ից կշարունակի գործել միայն մարզերում։
Սահմանափակումը չի կիրառվի մինչև 2022թ․-ի հունվարի 1-ը ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված կամ կառուցվող բնակարաններին։
Մեկ այլ փոփոխությամբ՝ եռամսյակի կտրվածքով շահառուներին կվերադաձվի 750 հազ․ դրամ եկամտային հարկի գումար՝ նախկինում վերադարձվող 1․5 մլն դրամի փոխարեն․ այս փոփոխությունը վերաբերում է միայն 2025թ․-ի հունվարի 1-ից հետո կնքված պայմանագրերին, իսկ մինչ այդ շահառու դարձած քաղաքացիներին փոփոխությունը չի վերաբերում։