Հոկտեմբերի 26–ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ։ «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո քաղաքական իրավիճակը ավելի է սրվել։ Անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը հրաժարվում են ճանաչել իշխող կուսակցության հաղթանակը: Ըստ վրացագետի՝ ստեղծված իրավիճակը կարող է ազդել աշխարհաքաղաքական գործընթացների վրա։
