Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում է @ArmeniaSputnik–ի Վալենսիայի աղբյուրը։
Տարածաշրջանում պահպանվում է վտանգի կարմիր մակարդակը։ Սոցցանցերում հրապարակված կադրերում և լուսանկարներում երևում են ջրերում լողացող հարյուրավոր մեքենաներ։ Ավերվել են տներ, ջրի տակ են անցել ճանապարհներ։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Իսպանիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը 72 մարդու կյանք է խլել, բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։ Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել, իսկ տարածաշրջանում շարունակում է պահպանվել վտանգի կարմիր մակարդակը։