Ջրհեղեղներն առաջացել են կարկտախառն հորդառատ անձրևների հետևանքով։
Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 95–ի։ Վերջին տվյալներով՝ Վալենսիա նահանգում զոհվել է 92 մարդ, Կաստիլիա-Լա Մանչա նահանգում՝ երկու մարդ, ևս մեկ մարմին հայտնաբերվել է Վալենսիայից հարավ գտնվող Անդալուսիա նահանգում:
Ջրհեղեղներն առաջացել են կարկտախառն հորդառատ անձրևների հետևանքով։
Տեղական լրատվամիջոցները գրում են նաև Բալեարյան կղզիներում ավերածությունների և հնարավոր զոհերի մասին:
Հայտարարվել է եռօրյա սուգ։