Հս. Կորեան արձակել է ամենաերկար թռիչքով բալիստիկ հրթիռը

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել, որի թռիչքը ամենաերկարն է եղել բոլոր արձակումների ընթացքում և կազմել է գրեթե մեկուկես ժամ, հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը։ Սրանից հետևում է, որ այս հրթիռը իր տեսակի մեջ կարող է տարբերվել ԿԺԴՀ-ի կողմից նախկինում արձակվածներից։

РИА Новости–ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հաստատել է ԿԺԴՀ–ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը և ասել, որ դա ցույց է տալիս իր վճռականությունը՝ դիմակայելու թշնամիներին: Նա նաև ասել է, որ «ոչինչ չի փոխի» երկրի՝ միջուկային կարողությունների ամրապնդման քաղաքականության մեջ:

Ավելի ուշ Ճապոնիայի ծովային անվտանգության գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն ընկել է։

Վայրէջքը գրանցվել է 8: 37-ին (Երևանի ժամանակով 3:37-ին) Հոկայդո նահանգի Օկուշիրի կղզու մոտ՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print