Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:

«Նախագծով առաջարկում ենք մարզերին հատկացնել գումար 2 մլրդ 903 մլն դրամի չափով, որպեսզի մի շարք սուբվենցիոն ծրագրերի Կառավարության մասնաբաժինը փոխանցենք: Դրանք 17 համայնքների թվով 28 սուբվենցիոն ծրագրեր են 2022, 2023 և 2024 թվականներին հաստատված և իրականացված»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print