Իրենք ասում են, որ իրենք այս և այլ գործողությունների՝ դեպի ամբողջական կարգավորում ՀՀ-ի հետ, սահմանի ամբողջական բացում, պատրաստ են, որքան հասկանում եմ և շփումներից, և հանրային հայտարարություններից, դիրքորոշումների արտահայտումից:
Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և այս համատեքստում Թուրքիայի հետ սահմանի բացման մասով մեկնարկած գործընթացին:
«Ինչու Թուրքիայի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և Հայաստանի ու Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար չի բացվել մինչ այժմ: Ես շատ կուզենայի առաջինը պատասխանել այդ հարցին, բայց չեմ հասցնի, որովհետև այդ հարցին Թուրքիան հրապարակային շատ վաղուց պատասխանել է, մեծ հաշվով: Իրենք ասում են, որ իրենք այս և այլ գործողությունների՝ դեպի ամբողջական կարգավորում ՀՀ-ի հետ, սահմանի ամբողջական բացում, պատրաստ են, որքան հասկանում եմ և շփումներից, և հանրային հայտարարություններից, դիրքորոշումների արտահայտումից: Խնդիրներ շատ մեծ չենք տեսնում ճանապարհին, ի դեպ, մենք ևս չենք տեսնում: Բայց Թուրքիան, այնուամենայնիվ, իրենց հետ մեր հարաբերությունների կարգավորումն ինչ-որ կերպ կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ:
Մնացած առումով մեր երկխոսությունը շատ դինամիկ է, բովանդակային, և այնտեղ մեծ ու փոքր տարբեր անելիքներ կան, որոնց շուրջ, մեծ հաշվով, փոխըմբռնում էլ կա»,- ասաց Միրզոյանը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ 1 առաջնահերթությունը չէ, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն իր օրակարգում ունի՞ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց:
«Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգ չէ»,- ասաց նա: