Ամուլսարի հետ կապված հիմա գործընթաց կա. էկոնոմիկայի նախարար

«Ֆինանսավորման մի մասն արդեն իսկ պատրաստ է, կա, մյուս մասի հետ կապված դեռ գործընթաց կա, այսինքն՝ որոշակի պրոցես կա վարկավորման, դա, հուսով ենք, որ կավարտենք այս տարվա ընթացքում»։

Ամուլսարի հետ կապված հիմա գործընթաց կա. մասնավորապես, ներդրողների ֆինանսավորման հետ կապված պրոցեսների մեջ ենք մենք: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ֆինանսավորման մի մասն արդեն իսկ պատրաստ է, կա, մյուս մասի հետ կապված դեռ գործընթաց կա, այսինքն՝ որոշակի պրոցես կա վարկավորման, դա, հուսով ենք, որ կավարտենք այս տարվա ընթացքում, և ես շատ մեծ հույս ունեմ, որ նվազագույնը գոնե մեկ եռամսյակ եկող տարի արդյունահանում կունենանք, եթե հաջողվի երկու եռամսյակ ունենալ՝ շատ ավելի լավ, և ավելի լավ տնտեսական արդյունք կունենանք, քան այն, ինչ որ նախանշել ենք հաջորդ տարվա համար»,- նշեց Պապոյանը:

Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի նվիրատվությանը, ապա Պապոյանն ասաց. «Բոլորը իրար հետ փոխկապակցված գործընթաց է, այսինքն՝ մենք ինքներս պայմանավորվել ենք, որ բոլոր հարցերը կլուծենք, այդ թվում և այդ հարցը, մեկ փաթեթով: Այդտեղ առանձնահատուկ բան չկա»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print