Հոկտեմբերի 30-ին՝ «Գորիսյան օրեր» միջոցառմանը, շահագործման հանձնվեցին քաղաքի մի քանի հիմնանորոգված ճանապարհահատվածներ՝ Թումանյան փողոցի և Հին Գորիս տանող ճանապարհները, նաև Վիենի պուրակը։ Հանդիսավոր միջոցառումներին ներկա էին Սյունիքի մարզպետի աշխատակազմը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը և այլ պաշտոնյաներ։ Հագեցած օրն ավարտվեց համերգային ծրագրով։
