Հայաստանը Իրանում նոր դեսպան ունի

ՀՀ նախագահի հրամանագրով Իրանի Իսլամական Հանրապետությունում նոր դեսպան է նշանակվել։

Հրամանագրում նշված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Գրիգոր Հակոբյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետու-թյունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print