Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-ի և 5-ի գիշերը` ևս 2-4 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 1-ին, 2-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print