Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 4-ը` նախկինում կատարված:
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ֆիզիկական ներգործության, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և բնակարանային գողության՝ 3-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կանխամտածված սնանկության ու փաստաթղթերը կեղծելու՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, ինքնիրավչության, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, փողերի լվացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենք կրելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար․ 12 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։