Իրանի գերագույն առաջնորդը հրահանգել է ուղղակի հարձակում նախապատրաստել Իսրայելի վրա. New York Tim

Նոր զեկույցի համաձայն՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հրահանգել է իր զորքերին ուղղակի հարձակում նախապատրաստել Իսրայելի վրա․ անցած շաբաթ Իսրայելի պատասխան հարվածը նա չափազանց լուրջ է համարել՝ այն անտեսելու համար:

«Մինչ Խամենեին փորձում էր հրապարակայնորեն նսեմացնել Թեհրանի ռազմական օբյեկտների վրա Իսրայելի հարձակման մասշտաբները, նա ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հետ հանդիպման ժամանակ մասնավոր կերպով հավանություն տվեց հակագրոհի ծրագրերին», New York Times-ին հայտնել են իրանցի երեք պաշտոնյաներ:

Այաթոլլան, ինչպես պնդում են, իր որոշումը կայացրել է երկուշաբթի օրը՝ իր ռազմական պաշտոնյաներից հասցված վնասի մասին զեկույցին ծանոթանալուց հետո, որում մանրամասն նկարագրված են հրթիռների արտադրության գործարաններին և Թեհրանի պաշտպանական համակարգերին հասցված հարվածները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print