Հայտերն ընդունվում են նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ:
Մեկնարկում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել 2023 թ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների գյուղատնտեսական կարողությունների և բիզնես մտածելակերպի զարգացմանը, տվյալ բնակավայրում տնտեսապես կայունացմանը, մարզում և համայնքում ինտեգրմանը և ՀՀ-ում մշտապես հաստատմանը:
Նախաձեռնությանը կարող են դիմել 2023 թ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝
- Մշտական բնակություն են հաստատել ՀՀ Արագածոտնի և Լոռու մարզերի Աշտարակ, Թալին, Ապարան, Սպիտակ, Ալավերդի, Փամբակ և Ստեփանավան համայնքներում:
- Ստացել են ՀՀ քաղաքացիություն:
- Ունեն անհրաժեշտ (250 քմ մակերեսով) տարածք՝ ջերմատուն կառուցելու համար: Վարձով բնակվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անշարժ գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:
- Ունեն ջերմատան համար նախատեսված տարածքին մոտ ջրի հասանելիություն (ջերմատնից ջրի հեռավորությունը չպետք է գերազանցի 50 մետրը):
Նախապատվությունը կտրվի բազմազավակ ընտանիքներին:
Նախաձեռնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը:
Հայտերն ընդունվում են նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ: