Զինվորականները չեն կարողանալու ատեստավորվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է «ՊՆ մեր աղբյուրն ասում է, որ հայտնի են ատեստավորման ուղղությունները, դրանք են «Կրակային պատրաստություն»՝ պարտադիր, «Ֆիզիկական պատրաստություն»՝ պարտադիր, եւ 50-60 հարցանոց հարցաշար` ըստ ոլորտի: Օրինակ, ֆինանսական վարչություններում հարցեր՝ ֆինանսների գծով, կապի վարչությունում՝ կապի եւ տեխնոլոգիաների մասին։ Բայց ՊՆ ֆինանսիստները պետք է հանձնեն նաեւ «Կրակային պատրաստություն», «Ֆիզիկական պատրաստություն» եւ եթե չհաղթահարեն առաջին փուլը, ատեստավորման եւս 2 հնարավորություն կստանան՝ չհաղթահարելու դեպքում դուրս կմնան համակարգից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print