Խոտ-Որոտան ճանապարհի երթևեկությունը կսահմանափակվի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

«Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print