Հայաստանի մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ. առողջապահության նախարար

Հայաստանում հաջորդ տարվանից մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը՝ անդրադառնալով անառողջ սնունդների հնարավոր սահմանափակման վերաբերյալ հարցին: 

«Այս տարի փոփոխություն ենք իրականացնել մանկապարտեզների սննդակարգի չափորոշիչների մեջ: 2025-ի հունվարին այս նոր չափորոշիչները կսկսեն գործել:Մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերքը դուրս է եկել, փոփոխվել են հյութերի տեսակները, շաքարի պարունակության առավել քանակները: Փոփոխություն է արվել հացամթերքի մեջ, առավելությունը տրվելու է ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացաբուլկեղենին»,-ասաց Ավանեսյանը

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print