Արցախցիները կշարունակեն բուժօգնություն ստանալ պետպատվերի շրջանակում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կշարունակեն ստանալ պետպատվերի շրջանակում նախատեսված բուժօգնության ամբողջ փաթեթը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մյուս տարի ոչինչ չի փոխվի, նրանք (Արցախից տեղահանվածները. խմբ.) կշարունակեն մնալ պետպատվերի բոլոր ծրագրերի շահառուներ»,– հավելեց նա։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանվածների համար պետպատվեր է գործում բուժօգնության, այդ թվում` ստացիոնարում բուժում ստանալու և ապարատային ախտորոշման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print