Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:10-ի սահմանում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, այն մոտ 80 մետր շպրտել, ապա դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով հողաթմբերին ու քարերին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վթարի ենթարկվածները մասնակցում էին հարսանեկան արարողությանը և հարսանիքը նկարահանողներն են եղել։