Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական ​​բազալտե արձան է հայտնաբերվել

Հնագետները Վան քաղաքում հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերել են ուրարտական ​​ժամանակաշրջանի բազալտե արձան, որը կշռում է մոտավորապես մեկ տոննա։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը։

Նշվում է, որ այս հետաքրքրաշարժ հայտնագործությունը, որն ունի մոտավորապես 2 մետր երկարություն և 1 մետր լայնություն, հայտնաբերվել է քաղաքի կենտրոնից 30 կիլոմետր (18,6 մղոն) հեռավորության վրա:

Արձանը, ենթադրվում է, որ կոտրված է, և Անկարայից ժամանած թիմի մանրամասն հետազոտություններից հետո կբացահայտի բազալտե արձանի առեղծվածը։

«Առաջին անգամ ենք հանդիպում նման մոնումենտալ եռաչափ արձանի։ Հուսով ենք, որ ավելի մանրամասն տեղեկություններ կստանանք ուսումնասիրությունից հետո: Այն հիշեցնում է փորագրված հիմքով, ոճավորված գլխով, քառակուսի սեղանակերպ մարմնով և չտարբերակված դիմագծերով կերպար: Դժվար է որոշել՝  այն աստծո, թե թագավորի կերպար է ներկայացնում։ Մենք նույնիսկ դիտարկել ենք այն հավանականությունը, որ սա պոստմոդեռնիստական արձան է»,- ասել են գիտնականները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print