Օդի ջերմաստիճանը կնվազի։
Նոյեմբերի 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ին և´ գիշերը, և´ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։