Մոլդովայի ընտրությունների արդյունքները ձայների 99.46%-ի հաշվարկից հետո Մայա Սանդուն հավաքել է 55.22%, Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44.78%:
Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին, այս մասին հայտնում է BBC-ն։
Մոլդովայի ընտրությունների արդյունքները ձայների 99.46%-ի հաշվարկից հետո Մայա Սանդուն հավաքել է 55.22%, Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44.78%:
Երկրի ղեկավարն ընտրվում է 4 տարի ժամկետով:
Մասնակցությունը նոյեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 21.00-ի դրությամբ կազմել է 54,07%, քվեարկել է շուրջ 1,7 միլիոն քաղաքացի:
Սանդուն X-ի իր էջում հայտարարել է, որ այս ընտրություններում հաղթել է Մոլդովան:
«Մոլդովա, այսօր դու հաղթեցիր։ Միասին մենք ցույց տվեցինք մեր միասնության, ժողովրդավարության ուժը և նվիրվածությունը արժանապատիվ ապագային: Շնորհակալություն, սիրելի մոլդովացիներ, տանը և արտերկրում: Քայլեք հպարտությամբ, դուք ազատություն եք, հույս և տոկունություն: Ես հպարտ եմ, որ ծառայում եմ բոլորիդ»,- գրել է Սանդուն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մոլդովայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն էր: Սանդուի մրցակիցն էր ընդդիմադիր, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն: