Արցախում հակառակորդը կրկին խախտել է հրադադարը

Ադրբեջանցիները կրակ են բացել Արցախի Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության (ԱՀ ՆԳՆ) ոստիկանության տարածած հաղորդագրությունից

«Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Ըստ աղբյուրի վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը, իսկ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

ԱՀ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print