Սաուդյան Արաբիայում եղանակային արտասովոր պայմաններ են. անապատում ձյուն և կարկուտ է տեղացել, հայտնում է khaleejtimes.com կայքը:
Ձյունն ու կարկուտը տեղացել են Ալ Ջաուֆ շրջանում: Որոշ հատվածներում էլ անձրևներ են տեղացել, ինչի շնորհիվ բուսականությունը ծաղկել է:
Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին Ալ-Ջաուֆի շրջանների մեծ մասում ամպրոպի, անձրևի, կարկուտի և փոթորիկների հավանականություն կա: