Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվի բանտում այցելել են Արցախի նախկին ղեկավարներին։
Այս մասին հայտարարել է Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի հանրային կապերի պատասխանատուն՝ նշելով, որ հանդիպման ընթացքում կալանավորված գործիչների հետ դեմ առ դեմ հանդիպումներ են կազմակերպվել, նրանց համար «հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է ստեղծվել»։