Ավարտին մոտեցավ շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 6-րդ խաղափուլը։
Մինչև 18 տարեկանների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, ով 6 հնարավորից ունի 5 միավոր: Նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 4 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է Սոնա Կրկյաշարյանը, ով ունի 4.5 միավոր:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի 3 միավոր:
Այսօր հանգստյան օր է: 7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 5-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: