Ավանեսյանների բազմաշունչ ընտանիքը 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ էր հեռացել Արցախից: Պատկերացում անգամ չուներ ,որ պատերազմը հեռու չէ: Հայաստանի տարբեր մարզերում շրջելուց հետո ընտանիքը որոշեց հաստատվել Կապան համայնքի Եղվարդ գյուղում: Ճիշտ է, սահմանին մոտ է, բայց ոչ վախ ունեն, ոչ էլ՝ հեռանալու միտք:
