Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 1-ից նոյեմբերի 4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 193 դեպք, որոնցից՝ 2-ը նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, թմրանյութի հայտնաբերման՝ 25, ֆիզիկական ներգործության՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խուլիգանության՝ 10, սառը զենքի հայտնաբերման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, հոգեկան ներգործության ու ինքնավնասման՝ 4-ական, խոշտանգման, բնակարանային գողության, կաշառակերության, թմրանյութի իրացման և փաստաթղթեր կեղծելու՝ 3-ական, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության ու ահաբեկչության՝ 2-ական, վստահված գույքի հափշտակման, պատանդ վերցնելու կամ պահելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից արգելված իրեր պահելու, կաշառք տալու, ինքնակամ շինություններ կառուցելու, սպանության, անձնական կամ ընտանեկան գաղտնիությունը խախտելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի և մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության և պատմության/մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաններ ոչնչացնելու կամ վնասելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար․ 4 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: