Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը՝ American Airlines-ը, դեպի Իսրայել թռիչքների չեղարկումը 2025 թվականի մարտից երկարաձգել է մինչև 2025 թվականի սեպտեմբեր։
Այս պահի դրությամբ ԱՄՆ ոչ մի ավիաընկերություն չի թռչում Իսրայել՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության պատճառով, գրում է Times of Israel-ը:
Այժմ աճում է անհանգստությունն առ այն, որ American Airlines-ի որոշումը կարող է ստիպել մյուս խոշոր ավիաընկերություններին մտածել թռիչքների արգելքի իրենց որոշումները նույնպես մինչև 2025 թվականը երկարաձգելու մասին: