Խոշորացված Կապանի Արծվանիկ բնակավայրը գլխավորում է տարածաշրջանի զարգացում ապրող գյուղերի ցանկը: Այստեղ մեռնող գյուղ հասկացությունը պարզապես բացառում են: Բնակչությունն օր օրի ավելանում է, փակ դռները` բացվում, շինարարական եռուզեռն էլ ` ակտիվացնում համայնքի կյանքը:Արծվանիկցիները իրենց հաջողության գրավականներից մեկը համարում են բնակիչների միասնականությունը:
