35-ամյա պերուացի պաշտպան Խոսե Ուգո Դե լա Կրուս Մեզան մահացել է ֆուտբոլային խաղի ժամանակ կայծակի հարվածից։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Հաղորդվում է, որ խաղացողներին արագ տեղափոխել են հիվանդանոց, սակայն Դե լա Կրուս Մեզան արդեն մահացած է եղել։ Պաշտպանի կողքին գտնվող դարպասապահը լուրջ այրվածքներ է ստացել: