Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն ակտիվ փուլում է։ Իրականացվում են հողային աշխատանքներ, հանույթ, պայթեցումներ և այլն։ Կատարվում են նաև Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման և թունելի կառուցման աշխատանքները։
Նշենք, որ Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։