Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է հրամանագրի մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Սրբուհի Գալյանն ազատվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 1-ին: Դատախազությունում նա համակարգել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print