Ադրբեջանն ավտորիտար երկրի է, որը բռնաճնշումներ է իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ․Թունբերգ

Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին:

Նրա խոսքով՝ համաժողովը Բաքվում անցկացնելը «երեսպաշտություն» է, քանի որ Ադրբեջանն ավտորիտար երկրի է, որը բռնաճնշումներ է իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ հայերի նկատմամբ՝ էթնիկ զտումներ:

Թունբերգն այժմ Վրաստանում է: Նա մասնակցել է երեկ Թբիլիսիում կայացած ընդդիմադիր հանրահավաքին:  

«Ես այստեղ եմ, որպեսզի աջակցություն հայտնեմ բոլոր ակտիվիստներին և քաղաքացիներին, որոնք դուրս են գալիս պաշտպանելու իրենց հիմնարար իրավունքները, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և ժողովրդավարությունը»,- ասել է Թունբերգը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print