2024թ.-ի հոկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.3%: Economood-ի հաղորդմամբ՝ ՎԿ-ն հրապարակել է ՀՀ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ)։
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0․5%-ով, մինչդեռ 2024թ.-ի սեպտեմբերի համեմատ՝ աճել 0.9%-ով:
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների մակարդակը նվազել է 2․1%-ով, իսկ 2024թ.-ի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.4% գնաճ:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 3.3%-ով, իսկ 2024թ.-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.4% նվազում:
2024թ.-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները մնացել են անփոփոխ։