ԱՄՆ ընտրված նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թ․ հունվարի 20-ին՝ Վաշինգտոնի Կապիտոլիումի բարձունքում, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Երդմնակալության օրը նախատեսված միջոցառումների թվում են նոր նախագահի երդմնակալությունը և երկրի նորընտիր ղեկավարի ելույթը։
Արարողությունից առաջ ու հետո տեղի կունենան այլ միջոցառումներ, այդ թվում՝ հանդիսավոր շքերթն ու երդմնակալությանը նվիրված պարահանդեսը։ Ավանդաբար այդ օրը նորընտիր նախագահը և փոխնախագահը իրենց տիկնանց հետ ժամանում են Սպիտակ տուն, որտեղ իրենց դիմավորում են նախագահի պաշտոնից հեռացող նախագահն ու փոխնախագահը՝ նույնպես կանանց հետ։
2021 թ․ Թրամփը բոյկոտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը։