🎦ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այցելել են Սյունիքի մարզ


«Ամենակարեւոր թեման, որի վերաբերյալ առհասարակ Հայաստանի քաղաքացիների հետ պետք է զրուցենք եւ հասկանանք նրանց կարծիքը՝ խաղաղության եւ անվտանգության օրակարգն է»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը նոյեմբերի 4-5-ը եղել են Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան քաղաքներում, սահմանամերձ Ճակատեն, Ներքին Հանդ եւ Ծավ համայնքներում, հանդիպել մի խումբ բնակիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայութունից:

 
«Ամենակարեւոր թեման, որի վերաբերյալ առհասարակ Հայաստանի քաղաքացիների հետ պետք է զրուցենք եւ հասկանանք նրանց կարծիքը՝ խաղաղության եւ անվտանգության օրակարգն է, որի ուղղությամբ մենք օրուգիշեր աշխատանք ենք իրականացնում»,- ընդգծել է Արթուր Հովհաննիսյանը՝ հորդորելով այդ հարցերի, ինչպես նաեւ իրականացվող աշխատանքների վերաբերյալ ներկայացնել իրենց տեսակետներն ու գնահատականները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print