«Ակումբի մարզաբազան գտնվում է թշնամու նշանառության տակ»․ Սյունիք ՖԱ

Աշխատակազմը, մարզիչները, 400-ից ավելի երեխաներ և առաջին թիմը մարզվել ու մարզվում են՝ անտեսելով հակառակորդի կողմից հնարավոր վտանգը։

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վերջին շաբաթներին հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը բացասական է անդրադառնում համայնքում տիրող մթնոլորտի վրա՝ ստեղծելով նյարդային միջավայր։

«Այնուամենայնիվ, Սյունիք ՖԱ-ն արտահայտում է անհանդուրժողականություն ակումբի պաշտոնական սոցիալական էջերում, ակումբի վերաբերյալ գրառումների ներքո վիրավորական մեկնաբանությունների, անհիմն զրպարտանքների վերաբերյալ, որոնք աղերս չունեն իրականության հետ և փորձում են արատավորել ակումբի, ակումբի ներկայացուցիչների, ֆուտբոլիստների բարի համբավը։

Ընդգծում ենք, որ «Սյունիք» ՖԱ-ն բազավորված է սահմանամերձ քաղաքում՝ Կապանում, ակումբի մարզաբազան գտնվում է թշնամու նշանառության տակ, որտեղ աշխատանքներն անկախ սահմանում տիրող իրավիճակից երբեք չեն դադարել։ Աշխատակազմը, մարզիչները, 400-ից ավելի երեխաներ և առաջին թիմը մարզվել ու մարզվում են՝ անտեսելով հակառակորդի կողմից հնարավոր վտանգը։

Հորդորում ենք ցուցաբերել զսպվածություն, խոսքի ազատության իրավունքը չօգտագործել անհիմն մեղադրանքներ և վիրավորանքներ ներկայացնելու նպատակով։ Ակումբը չի հանդուրժելու նման պահվածքը, բոլոր վիրավորանքները հեռացվելու են, դրանց հեղինակները՝ արգելափակվելու»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print