Վաշինգտոնը Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության». ՌԴ ԱՀԾ

Խնդիր է դրված Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ։

ԱՄՆ -ն ցանկանում է վերջնականապես Հայաստանին վերակողմնորոշել դեպի զարգացման արևմտամետ կուրս՝ Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով․ այս մասին ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունում նկատելիորեն արագացել են Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների ակտիվության խթանմանն ուղղված միջոցառումների համալիր աշխատանքները․
«Վաշինգտոնում կարևոր են համարում ուժեղացնել ուղղորդող ազդեցությունը հայ քաղաքական էլիտայի վրա՝ նպատակ ունենալով խրախուսել Երևանին, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել զարգացման արևմտամետ ձևաչափի վերջնական վերակողմնորոշման գործընթացը։

Խնդիր է դրված Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է իրականացնել երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ, որը նախատեսում է նաև Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Երևանի համագործակցության հեռանկարների վարկաբեկում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ՌԴ կառույցի հայտարարության՝ «Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print