Հայաստանը 50 մլն դրամի վարկ կստանա ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամից

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

ՀՀ կառավարությունն իր այսօպրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրին:

Նշենք, որ Հայաստանի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև նախատեսվում է ստոորագրել 50 մլն եվրո արժողությամբ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Ծրագրի նպատակն է՝ խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ:

Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է մասնավորապես հետևյալ միջոցառումները.

  1. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում.

ա) Էներգաարդյունավետության խթանում,

բ)  մթնոլորտային օդի պահպանություն,

գ)  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:

  1. Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում.

ա) Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն,

բ) դեպի ուսումնառության վերջնարդյունքներ ուղղվող՝ կարողությունների վրա հիմնված նոր կրթական ծրագրի ներդրում,

գ) բժշկական ծառայությունների որակի բարելավում:

  1. Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում.

ա) Կարգավորման ազդեցության գնահատում,

բ)  կոռուպցիայի դեմ պայքար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print