ԱԳՆ փոխնախարարը խոսել է գերիների վերադարձի մասին

«ՀՀ ԱԳՆ-ի առաջնահերթությունների թվում է մեր բոլոր հայրենակիցների վերադարձի հարցը»:

Մշտապես կապի մեջ ենք Կարմիր խաչի մեր գործընկերների հետ, որոնք յուրաքանչյուր ամիս այցելություններ են ունենում մեր ռազմագերիներին, և մեզ փոխանցում են տեղեկատվություն նաև նրանց առողջական վիճակի մասին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Բացի դրանից՝ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային իրավապահ կառույցների և տարբեր այլ գործընկերների հետ, օրինակ՝ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի հետ, որոնք հստակ մանդատ ունեն այս խնդիրներով զբաղվելու»,- ասաց նա:

Անդրադառնալով COP-29-ից առաջ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության հնարավոր վերադարձի հարցին, Վահան Կոստանյանն ասաց. «ՀՀ ԱԳՆ-ի առաջնահերթությունների թվում է մեր բոլոր հայրենակիցների վերադարձի հարցը»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print