«Նա իմ վարորդը չէր, այլ ԱԳՆ-ի, որը նախարարությունում աշխատել է նաև մինչև իմ ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելը»։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ինքն է հաղորդում ներկայացրել դատախազություն նախարարության աշխատակցի վերաբերյալ, երբ տեղեկություններ է ստացել նրա, այսպես ասած, «վիզաների հնարավոր բիզնեսի մասին»։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Նա իմ վարորդը չէր, այլ ԱԳՆ-ի, որը նախարարությունում աշխատել է նաև մինչև իմ ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելը»,- ասաց Կոստանյանը։
Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար գումար է վերցրել տարբեր մարդկանցից:
Կոստանյանի խոսքով՝ հաղորդումը ներկայացվել է սեպտեմբերի 14-ին, վարորդն աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին։
«Սակայն սեպտեմբերի 14-ից հետո նա այլևս ինձ չի սպասարկել»,- շեշտեց նախարարի տեղակալը։