Երեք առաջնորդների հայտարարությունը հրապարակվել է այն տեղեկությունից հետո, որ հինգշաբթի և ուրբաթ օրը Բուդապեշտում հավաքվելու են շուրջ 50 եվրոպական երկրի առաջնորդներ՝ քննարկելու Ուկրաինային աջակցությանը, միգրացիային, տնտեսական անվտանգությանը և ԵՄ մրցունակության նվազմանը վերաբերվող հարցեր:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Վրաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ:
«Մինչև Վրաստանը չփոխի իր ներկայիս կուրսը և ջանքեր չդրսևորի շոշափելի բարեփոխումների առումով, մասնավորապես, ետ կանչելով վերջերս ընդունված օրենսդրությունը, որը հակասում է եվրոպական արժեքներին և սկզբունքներին, մենք չենք կարողանա աջակցել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկին»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։