Եթե ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո դադարեցնի պատերազմը, նրան պետք է առաջադրել Նոբելյան մրցանակի։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա հիշեցրել է, որ Թրամփը ընտրարշավում խոստացել է այդ թվում նաեւ կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում։ «Եթե նա դա անի, ապա մենք կառաջադրենք, որպեսզի նա ներկայացվի Նոբելյան մրցանակի»,- Լուկաշենկոյին մեջբերել է ԲելՏԱ գործակալությունը։